Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրեն, Թուրքիան նույնպես կսկսի ձեռնարկել քայլեր՝ կարգավորելու համար իր հարաբերությունները Հայաստանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում: Երկրի ԱԳ նախարարի խոսքերը մեջբերել է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթ վերջնական չի, վերջնական փաստաթղթի ստորագրում սպասվում է 2026 թվականի առաջին կեսին»,- ասել է Ֆիդանը։