Մահացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդական Համդի Քըլըչը։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ նա մահացել է Անկարայում՝ երկարատև հիվանդությունից հետո։
Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր քարտուղար Էյուբ Քադիր Ինանը հայտարարություն է տարածել իր սոցցանցերի էջում՝ կապված Համդի Քըլըչի մահվան հետ։