Foto

Հայ պատանի ֆուտբոլիստը հնարավորություն է ստացել կարիերան շարունակել Իսպանիայի հեղինակավոր ակումբներից մեկում

Հայ պատանի ֆուտբոլիստը հնարավորություն է ստացել կարիերան շարունակել Իսպանիայի հեղինակավոր ակումբներից մեկում։ Նա պայմանագիր է կնքել «Benferri» թիմի հետ։

16-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սաղաթելյանը ֆուտբոլով սկսել է զբաղվել դեռ 5 տարեկանից։ Սկզբնական շրջանում նա խաղացել է «Ալաշկերտ» թիմում, այնուհետև, կարճ ժամանակ, հանդես է եկել «Ուրարտու» ակումբում։ Պրոֆեսիոնալ կարիերան Սաղաթելյանը սկսել է «Արարատ» ֆուտբոլային ակումբում։

2025 թվականի մարտին նա մասնակցել է «Football Junior Stars» կազմակերպության կողմից անցկացված ընտրությանը, որին ներկա էին մարզիչներ Իսպանիայից, այդ թվում՝ «Levante» և «Real Murcia» ակումբներից։ Արդյունքում՝ Սաղաթելյանը մեկամսյա փորձաշրջանի հրավեր էր ստացել՝ «Real Murcia» ակումբում։

Օգոստոսի 16-ից սեպտեմբերի 2-ը Իսպանիայի Մուրսիա քաղաքում երիտասարդ հայ ֆուտբոլիստը մասնակցել է մարզումներին, որտեղ նրա խաղային որակները բարձր են գնահատվել և առաջարկվել է մեկ տարվա պայմանագիր «Benferri» թիմի հետ։

Էդգար Սաղաթելյանն իր շնորհակալական խոսքում նշել է․ «Անչափ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա մասնակցելու «Football Junior Stars»-ի կազմակերպած սելեկցիային։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Արարատ» ակումբի իմ մարզիչ Գևորգ Գրիգորյանին և իմ ֆիզիկական մարզիչ Պետրոս Մկրտչյանին»։


undefined

undefined

Աղբյուրը՝ Vesti.am

Հեղինակ: Աննա Ավետիսյան