Foto

Ադրբեջանը պահանջում էր, որ երկաթուղու երկայնքով տեղակայվեն ռուսական զինված ուժեր, մեզ համար դա անընդունելի էր․ Միրզոյան

Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր Սյունիքի տարածքով անցնող ճանապարհին տալ արտատարածքային միջանցքի կարգավիճակ։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


«Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվել երրորդ երկրի հալելյալ զինված ուժեր։ Ես հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի էր։ Այնպես որ միջանցք չկա, կա TRIPP «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի», որտեղ սուվերենության բոլոր ատիրբուտները և մեր իրավունքները պահպանված են և ճանաչված Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից»,- նշել է նախարարը։