Օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Այս մասին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
ArmLur.am-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին զինվորի ներկայիս վիճակի մասին։
«Բուժման ընթացքում կա զգալի դրական տեղաշարժ, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ՝ ապաքինման փուլում»,- հայտնեցին ՊՆ-ից։