Օգոստոսի 18-ին և 19-ին հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ հորդորելով 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։Օգոստոսի 18-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։