Foto

Ցավում եմ Ձեզ համար, ինչպես կցավամ իբրև հոգևորական ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում. Միքայել Սրբազանը` դատավորին

Ամեն մի շփում դատական, իրավական համակարգի հետ ավելի է խորացնում  իմ հիասթափությունը: Նախկինում դատական համակարգի հետ առնչություն չէի ունեցել, սակայն հունիսի 27-ից սկսած իրավական համակարգն իմ աչքերում խորխորատն է գլորվում, ու դրա վերջը չի երևում: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Միքայել Սրբազանը:


«Ես ձեր դատական թիմից չեմ վախենում: Հիմա լինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր և դուք ձեր սերունդների առաջ ամաչելու եք:

Մեր ձերբակալությունն այս իշխանությունների խարան է և խայտառակությունը: Բայց ես չեմ հասկանում, թե Ձեզ ինչն է դրդում մասնակց դառնալ այս խարանին»,-ասել է Սրբազանը՝ դիմելով դատավորին:


«Ես ցավում եմ Ձեզ համար, ինչպես կցավամ իբրև հոգևորական ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում»,-վերջում ավելացրել է Սրբազանը: