Միջինացված աշխատավարձը բարձրանում է, այսինքն ի հաշիվ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց, պետական հատվածի ղեկավարների պարգևավճարների և ՏՏ, հանքարդյունաբերության, կապի օպերատորների և բանկային համակարգի ղեկավար, միջին օղակից բարձր պաշտոն զբաղեցրած անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին: Այս մասին հարցազրույցի ընթացում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:«Մնացածի աշխատավարձի բարձրացումը՝ ստորին խավում գտնվողների, այսինքն վաճառողներ, մատուցողներ, մենեջերներ և այլն, այսպիսի անձանց աշխատավարձը նույնիսկ չի փոխհատուցում գնաճը»,- նշել է նա: