Foto

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակեց 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը։ Երեք տարվա քննությունից հետո, դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման։ 

Որպես լրացուցիչ պատիժ նշանակվեց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը՝ 1.6 տարի ժամկետով։

Նախքան դատական վճռի ուժի մեջ մտնելը Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կմնա անփոփոխ։