Foto

Ի հեճուկս «հիմար» մարդկանց դիրքորոշմանը, ես հստակ գիտեմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում իմ անելիքը. Թրամփ

Ես 6 ամսում կարգավորել եմ 6 պատերազմ, որոնցից մեկը պոտենցիալ միջուկային աղետ է, և ես ստիպված եմ կարդալ և լսել Wall Street Journal-ը և շատ ուրիշներ, որոնք իրականում ոչինչ չեն հասկանում։ Նրանք ինձ պատմում են Ռուսաստան-Ուկրաինա ՇԻԼԱՓԼԱՎՈՒՄ իմ բոլոր վրիպումների մասին, որը սկսել է քնկոտ Ջո Բայդենը, ոչ թե ես։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։

«Ես այստեղ եմ միայն դա դադարեցնելու, այլ ոչ թե շարունակելու համար։ Դա ԵՐԲԵՔ չէր տեղի ունենա, եթե ես նախագահ լինեի։ Ես հաստատ գիտեմ իմ անելիքը և ինձ խորհուրդ պետք չէ այն մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ աշխատել են այս բոլոր հակամարտությունների վրա և չեն կարողացել ոչինչ անել դրանք դադարեցնելու համար։ «Նրանք «ՀԻՄԱՐ» մարդիկ են, առանց ողջաոհությունից, խելքից կամ ըմբռնողությունից զուրկ, և նրանք միայն բարդացնում են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ներկայիս աղետի լուծումը։ Ի հոճուկս իմ բոլոր թեթևամիտ և բավական նախանձ քննադատների, ես դա կանեմ՝ ես միշտ դա անում եմ»,- գրել է Թրամփը։