Foto

Ուկրաինան հաջորդ տարի բյուջեի կեսը կծախսի զենքի վրա

2026 թվականին Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են բյուջեի 50%-ը հատկացնել զենքի գնման և արտադրության համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, հաղորդում է Главком հրատարակությունը։


Կառավարության առաջնահերթությունները հաջորդ տարվա համար հետևյալն է՝ պաշտպանություն և անվտանգություն, եվրաինտեգրում, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական ապահովություն, վետերանների քաղաքականություն, մակրոֆինանսներ և բարեփոխումներ, բիզնես, առողջապահություն և սպորտ, կրթություն և գիտություն, վերականգնում, մշակույթ, ձմեռային կայունություն։


2026-2027 թվականների համար նախատեսվում է ներգրավել 37 միլիարդ դոլարի մակրոֆինանսական օգնություն։


Հուլիսի վերջին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքորով 2025 թվականին երկրի անվտանգության և պաշտպանության ոլորտի ծախսերը մեծացվում են 412 միլիարդգրիվնայով (9,8 միլիարդ դոլար):

lurer.com