Foto

Սա հարված է մեր անկախությանը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոշտ արձագանքել է Օդեսայում Ադրբեջանի պետական SOCARընկերությանը պատկանող նավթաբազայի դեմ ռուսական հարվածին։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն էներգետիկ օբյեկտի ոչնչացման մասին է, այլև հարվածի՝ ուղղված Ուկրաինայի էներգետիկ անկախությանն ու Կիևի հարաբերություններին Բաքվի հետ։


«Սա գիտակցված ռուսական հարված էր՝ հասցված Ադրբեջանի ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտին։ Այսպիսով՝ դա հարված է մեր հարաբերություններին և էներգետիկ անկախությանը», — գրել է Զելենսկին Telegram-ում։


Հիշեցնենք՝ օգոստոսի 18-ի գիշերը ռուսական բանակը հարված էր հասցրել SOCAR-ի նավթաբազային, որի հետևանքով բռնկվել էր հրդեհ ու վնասվել պահեստային բաքերը։ Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Զելենսկին արդեն դատապարտել էին նման հարվածը՝ նախազգուշացնելով, որ կրկնվելու դեպքում Բաքուն կարող է վերանայել Կիևին զենք մատակարարելու սահմանափակումները։

lurer.com