Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ կուտակվել է 85 հազար 450 տոննա խոտ, 4446 տոննա ծղոտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, Վարդենիս համայնքում կուտակվել է 38 հազար տոննա խոտ և 1500 տոննա ծղոտ, Մարտունի համայնքում՝ 17 հազար տոննա խոտ և 106 տոննա ծղոտ, Սևան համայնքում՝ 10 հազար 950 տոննա խոտ, 1340 տոննա ծղոտ, Ճամբարակ համայնքում՝ 17 հազար տոննա խոտ, Գավառ համայնքում՝ 2500 տոննա խոտ, 1500 տոննա ծղոտ։
Անասնակերի բերքահավաքը կշարունակվի մինչև սեպտեմբերի կեսերը։