Foto

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 11 մարդ․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 11-17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ:  Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 176, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 43, հրդեհի կեղծ կանչի՝ 36, և այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 14 մարդ»,- ասված է հաղորդագրությունում: