Foto

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը և «Seat»-ը. կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 12։48-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Seat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային և սահմանազատել տարածքը։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։