Foto

Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը, որը երկշաբաթյա արձակուրդ էր վերցրել վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալից հետո, հրաժարական է տվել վարչապետի, ինչպես նաև Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոններից։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան վարչապետի որոշման մասին լրագրողներին հայտնել է հինգշաբթի՝ հուլիսի 31-ին, գրում է dw.com-ը։

«Գինտաուտաս Պալուցկասը զանգահարեց ինձ այսօր առավոտյան և տեղեկացրեց իր հրաժարականի մասին», - ասել է Նաուսեդան։

Պալուցկասը Լիտվայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի դեկտեմբերից։

Կոռուպցիայի մեղադրանքները սկսել են ուղղվել վարչապետին մայիսի վերջին Laisvės TV YouTube լրագրողական ալիքի և Siena հետաքննչական լրագրության կենտրոնի (երկուսն էլ Լիտվայից) համատեղ հետաքննությունների հրապարակումից հետո։ Այն պնդում էր, որ Garnis ընկերությունը, որը հիմնադրվել է 2024 թվականի հունվարին Պալուցկասի և նրա գործընկերոջ կողմից, 200,000 եվրոյի արտոնյալ վարկ է ստացել ILTE պետական զարգացման բանկից, երբ վերջինս արդեն վարչապետ էր։

tert.am