Հուլիսի 28-29-ը բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի,
9 դեպք՝ խարդախության.
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության.
7 դեպք՝ հոգեկան ներգործության.
6 դեպք՝ խուլիգանության.
5 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության.
4 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման.
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու.
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, զենք- զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, հարկեր, տուրքեր չվճարելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
1-ական դեպք՝ խուլիգանության, խարդախության և բնակարանային գողության.
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ