Factor. Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը «Ադրբեջանի գործով» Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալիստական միության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներին մեղավոր է ճանաչել ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ, գրում գերմանական ZDF-ը։
Մյունխենի դատախազությունը Լինտներին մեղադրել էր ադրբեջանական միջոցներով այլ ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ։ Նշվում է, որ նա մտադրություն է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանամետ քվեարկություն ապահովել։ 2008-ից 2016 թվականներին Լինտները մի քանի կեղծ ընկերությունների միջոցով Ադրբեջանից ստացել է մոտ չորս միլիոն եվրո։
Նախկին խորհրդարանական պետքարտուղարը 33 տարի ծառայել է Բունդեսթագում և մինչև 2010 թվականը եղել է ԵԽԽՎ անդամ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: