Մանե Գրիգորյանն Instagram-ում արխիվային տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր եւ հոր՝ Հայաստանի երգի պետական թատրոի հիմնադիր, Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ջերմ գրկախառնությունը։ Այսօր կոմպոզիտորի ծննդյան օրն է․ նա կդառնար 67 տարեկան։ Հաղորդավարուհու տեսանյութը հրապարակված է կոմպոզիտորի «Միայն քեզ համար» երգի մեղեդու ներքո։
«Միայն քեզ համար…
Երկար գրում եմ ու հետո ջնջում եմ, որովհետեւ ուզում եմ միայն քեզ ասել, միայն դու լսես, միայն դու հասկանաս, միայն դու, Պապ ու միայն քեզ համար, Պապ։
Հասկացա, որ առանց քեզ ես այլեւս չեմ կարող…»,-կից գրել է Մանեն։
Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ-ին՝ Երեւանում։ Նա 1994 թ-ին է հիմնադրել Երգի պետական թատրոնը, որը դպրոց է դարձել հայկական շոուբիզնեսի մի շարք անվանի ներկայացուցիչների համար։ Գրիգորյանը հանդիսանում է մի շարք հիթերի հեղինակ, որոնք մինչ օրս հնչում են նրա սաների եւ երիտսարդ կատարողների շուրթերից։ Արթուր Գրիգորիչը կյանքից հեռացել է 2022 թ-ի փետրվարի 4-ին՝ 63 տարեկանում՝ թողելով հսկայական երաժշտական ժառանգություն։