Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել առանց հաշվառման հասցեի 50-ամյա տղամարդ։
Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։