«Իմ միակ ոչ ավելորդ քաշը եղել է ծնվելուց՝ 3.9կգ: Բայց իմ ավելորդ քաշն ինձ ավելի շատ օգնել է, քան խանգարել: Ինձ սիրում էին:
Որպես ինքնապաշտպանություն հումորս զարգացավ այդ ժամանակ ու սկսեցի հակահարվածներ տալ, չթողեցի, որ դառնամ բուլինգի առարկա:
Դպրոցական տարիքում ինձ իսկապես չի խանգարել ավելորդ քաշս, շատ հարցերում օգնել է: Միշտ իմ շորերը բոլորից տարբերվում էին, որովհետև իմ հագուստների չափից չկար: Հենց սկսեց խանգարել, որոշեցի լուծել հարցը:
Ամեն ինչ սկսվեց խոստումներս չկատարելուց, որովհետև սկսել էի խոստանալ և՛ ինձ, և՛ շատ մարդկանց, ովքեր անհանգստանում էին իմ առողջության համար ու չէի կարողանում խոստումս պահել: Հասավ մի կետի, որից հետո որոշեցի իսկապես հավաքվել ու ինքս ինձ փրկել: Ստացվեց»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ավելորդ քաշի կորստի մասին, անկեղծացել է դերասան Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը: