Foto

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանին hարվածների նոր ալիքի մասին

Իսրայելական զինվորականները սկսել են հարվածների նոր շարք հասցնել Լիբանանի տարածքին, հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը:

Հարձակման թիրախ են անվանվել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները:

Հարվածները, մասնավորապես, հասցվում են երկրի արևելքում գտնվող Բեկաայի հովտին և «Լիբանանի մի շարք այլ շրջանների», հայտարարել են իսրայելական բանակում: