Foto

Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը․ Արման Թաթոյանը նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)

Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ հրապարակելով տեսանյութ։

«Նոր ձայնագրություն․ Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Հետո, կանչել են քաղաքապետարան ու հարկադրել, որ իրենց ներկայացնեն անունների ցանկ, թե ովքեր չեն սատարում ՔՊ-ին։

Մեզ համար ամենակարևորն է, որ ոչ թե ցածր օղակում պատասխանատվությունը ջարդվի, այլ որոշվի բարձրաստիճան պաշտոնյաների կապն այս արարքների հետ` Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց։

Մենք, ինչպես այս, այնպես էլ նախորդ ձայնագրության մասով, հետևողական ենք լինելու»,- գրել է Թաթոյանը։