Ֆրանսիան մոտակա օրերին կսկսի օդային ճանապարհով մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված՝ բնակչության անհապաղ կարիքները բավարարելու համար։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Այս գործողությունների ընթացքում կձեռնարկվեն բոլոր նախազգուշական միջոցները՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար», – մեջբերում է գործակալությունը աղբյուրին։
Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ այս գործողությունները չեն վերացնում մարդասիրական պարագաների մատակարարման համար ցամաքային միջանցքներ բացելու անհրաժեշտությունը։
«Ֆրանսիան նաև աշխատում է ցամաքային մատակարարման վրա, ինչը, անկասկած, ամենաարդյունավետ լուծումն է՝ ապահովելու բնակչությանը շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնության լայնածավալ և անխոչընդոտ մատակարարումը», – հավելել է նա։