ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գայանե Մարտիրոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք), որի արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
- արտադրական շինության հատակների, պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից,
- արտադրական շինության դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, գտնվել են ժանգոտ և անհարթ վիճակում։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։