Foto

«Առանց քեզ ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը». Ձախ Հարութը շնորհավորել է սիրելիի ծննդյան տարեդարձը

Երգիչ Ձախ Հարութը շնորհավորել է սիրելիին ծննդյան օրվա առթիվ: Նա ինստագրամյան իր էջում Ռուբինայի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Շնորհավոր ծնունդդ, Ռուբինա։  
Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես։ Առանց քեզ ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը։
Քո ներկայությունը իմ ամենամեծ ուժն է։
Թող քո ամեն օրը լինի խաղաղ, առողջությամբ ու սիրով լի։
Սիրում եմ քեզ»: