Foto

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի. փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարածվեց տեղեկություն «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելու վերաբերյալ:

Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել, որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում:

Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է, հավանաբար, վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին:

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի:

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»: