Ձերբակալվել է Վահագն Չախալյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն մելիքյանը։
«Գտնվում է Քննչականի՝ Մազմանյան 5 հասցեում գտնվող մասնաշենքում»,– հավելել է նա։
Նշենք, որ Վահագն Չախալյանը «Կամք» նախաձեռնության ղեկավարն է եւ ակտիվ մասնակցում է ընդդիմության գործողություններին։