ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին մերժել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեղադրանքները Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ձերբակալելու և մահապատժի ենթարկելու փորձի մասին: Դիվանագետն այս մասին ասել է CBS News-ին տված հարցազրույցում:
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի կյանքին վտանգ չի սպառնում», - մեկնաբանել է նա ամերիկացի քաղաքական գործչի խոսքերը:
Դեսպանը շեշտել է, որ Իրանը շարունակելու է քննադատել ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքը: Նրա խոսքով՝ պոտենցիալ սպառնալիքը, հավանաբար, կգա անհատներից, բայց չի արտացոլի հանրապետության իշխանությունների կարծիքը: Իրավանին ասել է, որ գործակալության տեսուչները ներկայումս անվտանգ են, բայց չեն կարող վերսկսել իրենց գործունեությունը: