«Կալաշնիկով» կոնցեռնի կազմում գտնվող «Տրիադա-ՏԿՈ»-ն սկսել է «Ստրելոկ» անհատական պաշտպանական համալիրի մատակարարումը «Անտրացիտ» (սև) գույնով։ Այն նախատեսված է բարձր մակարդակի զրահապաշտպանություն ապահովելու համար, գրում է Лента.ру-ն։
Комплектը ներառում է «Կորսետ Պլյուս» զրահաբաճկոն, լրացուցիչ պաշտպանիչ մոդուլներ, գրպանների համակարգ, T30 մեջքի պայուսակ և T120 բեռնային պարկ։ Համալիրն ապահովում է ավելի քան 135 դմ² պաշտպանական մակերես և դիմակայում է մինչև 630 մ/վրկ արագությամբ գնդակներին։
Բեռի բաշխման համակարգը թույլ է տալիս նվազեցնել ծանրաբեռնվածությունը ուսերի վրա՝ տեղաբաշխելով այն ազդրերին։ Համալիրը մոդուլային է, հարմարեցվում է տարբեր մարտական առաջադրանքներին, իսկ «Մուլտքամ» գունային տարբերակը հաջողությամբ փորձարկվել է հատուկ ռազմական գործողության գոտում։