Foto

Լիճք գյուղի խաչմերուկում զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Կապանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Լիճք գյուղի խաչմերուկի մոտ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է պարկ, որի մեջ կար ինքնաշեն հրազեն, կարճեցված փողով ողորկափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 137 փամփուշտ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։