Foto

Սևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ



Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։


Այս նպատակով Սևանի իշխանի մանրաձկան գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։ Ներկայում իրականացվում են ծնողական կազմի տեսակավորման աշխատանքներ՝ առանձնացնելով վերարտադրության պատրաստ առանձնյակներին։


Այս գործողությունները ուղղված են Սևանի կողակի՝ որպես Սևանա լճի էկոհամակարգի առանցքային օղակի բնական պաշարների վերականգնմանը։


📷 Ահա մի քանի լուսանկար և տեսանյութ՝ ձկների տեսակավորման գործընթացից, կատարված Սևանի իշխանի մանրաձկան աճեցման գործարանում։