Foto

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում

2,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թեհրանից հարավ` Իրանի Ղոմի նահանգի Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:

Ըստ նրա տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Ղոմ քաղաքից 29 կմ հեռավորության վրա: Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: