Foto

Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը. քաղաքացի

Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը։


Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է օգտատեր Լիլիթ Ղարիբյանը։

 «Իմ ընկերուհին և ևս 16 հայեր, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, այս պահին գտնվում են Երուսաղեմում։ Տեղում իրավիճակը փոխվում է ամեն րոպե, և նրանք ակնկալում են Հայաստանի Հանրապետության կողմից հստակ տեղեկատվություն, ուղեցույց և աջակցություն։


Մենք հասկանում ենք, որ իրավիճակը բարդ է, բայց մեր հայրենակիցները չպետք է մենակ մնան։

Խնդրում ենք՝ ՀՀ ԱԳՆ, ՀՀ կառավարության Տուրիզմի հայկական ֆեդերացիա, Իսրայելում ՀՀ դեսպանություն և համապատասխան կառույցներ, արձագանքեք հնարավորինս արագ։ Նրանց պետք է ուղղություն, անվտանգություն, հստակեցում՝ ինչ անել։

Համախմբվենք՝ ձայն դարձնենք նրանց կարիքը»։