Foto

Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է կադրային բանկ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությանը միտված շարունակական բարեփոխումները և դրանցով պայմանավորված՝ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կոմիտեն հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն կառույցի թափուր հաստիքային միավորները՝ քաղաքացիական ծառայության (այդ թվում՝ իրավաբան մասնագետներ) և տեխնիկական սպասարկման ապահովման: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, Հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում մասնագետների ընտրություն կատարել և Կոմիտեի աշխատանքներին ներգրավել արհեստավարժ ու բանիմաց կադրերի, ովքեր կնպաստեն կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։

Փաստաթղթերը պետք է ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կադրային բանկում ներառելու համար»:

Կոմիտեի կողմից կդիտարկվեն թեկնածությունները, և տվյալ աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուները, ըստ անհրաժեշտության, կհրավիրվեն հարցազրույցի: