«Руки вверх» խմբի մեներգիչ Սերգեյ Ժուկովն ինստագրամյան իր էջում կնոջ հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ 19 տարի միասին են:
«Իմ ամբողջ հարստությունը քո մեջ է։
19 տարի լիակատար երջանկություն»,- լուսանկարին կից գրել է նա:
Օրեր առաջ էլ Ժուկովը կրտսեր որդու հետ էր լուսանկար հրապարակել ու նշել, որ Էվանն արդեն 1.5 տարեկան է: «Այլևս ոչ թե երեխա է, այլ անկասկած մեր մեծ սերը»,- գրել էր Ժուկովը: