Foto

Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակը

Թեհրանը հրապարակել է իրանական հետախուզության կողմից ձեռք բերված գաղտնի փաստաթղթերի առաջին շարքը:  Նշվում է, որ դրանցից մոտ 1000-ը կապված է Իսրայելի միջուկային նախագծերի հետ։

Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լիովին համագործակցել է Իսրայելի կառավարության հետ Իրանի դեմ և հետևել է Թել Ավիվի բոլոր հրահանգներին:

Իրանական լրատվամիջոցները գաղտնի փաստաթղթերի ստացման մասին հաղորդում էին դեռ հունիսի 7-ին: Այն ժամանակ տեղեկատվության նախարար Իսմայիլ Խատիբը փաստաթղթերն անվանեց «հետախուզական տեղեկատվության գանձարան», որը կամրապնդի երկրի հարձակողական ներուժը: