58-ամյա փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է ուղևորության։ Նա վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած համերգներից մեկի ժամանակ բեմի վրա լուրջ վնասվածք էր ստացել։ Այս մասին հայտնում է Star Hit-ը:
Սանկտ Պետերբուրգում իր ելույթի ժամանակ տեղի էր ունեցել դժբախտ պատահար. հրավառությունից կայծեր էին ընկել երգչի կոստյումի վրա, ինչի հետևանքով նրա հագուստը բռնկվել էր:
Արդյունքում նա ստացել է երկրորդ աստիճանի այրվածք, և համերգի ժամանակ տեղի ունեցած վթարից ընդամենը երկու շաբաթ անց հայտնվել է մասնավոր կլինիկայի բաժանմունքում։
Նա երեք շաբաթ գտնվել է բժիշկների հսկողության տակ։
Ժամեր առաջ, նա կիսվել է Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում նկարահանված տեսանյութով, ասել, որ պատրաստվում է ճանապարհորդության։ Նրա կողքին ռեժիսոր Մաքսիմ Սիտնիկն էր։
«Լավ, գնանք արկածների։ Բարև բոլորին և հաճելի օր», - ինստագրամյան իր էջի սթորի բաժնում ասել է նա։