Foto

Հովհաննես Հարությունյանը վերադարձել է Սոչի

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը վերադարձել է ռուսական «Սոչի»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Անցած մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Արարարտ-Արմենիայում»։

Երևանյան ակումբի կազմում Հարությունյանը դարձել է ազգային առաջնության արծաթե մեդալակիր և ազգային գավաթի եզրափակիչի մասնակից։

Ընդհանուր առմամբ, 2024/25 մրցաշրջանում Հովհաննեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 խաղ և գոլ + փոխանցում համակարգով (3 + 6) վաստակել է 9 միավոր։ Նա նաև գոլ է խփել Կոնֆերենցիայի լիգայի որակավորման փուլում՝ հունգարական «Պուշկաշի ակադեմիայի» դեմ