Foto

Հուսով եմ, որ ավագանու «ՔՊ» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամները ևս ներկա կլինեն ավագանու նիստին. Սևակ Խաչատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․ «Հարգելի´ էջմիածնեցիներ, Տեղեկացնեմ, որ 2025 թվականի հունիսի 12-ին, ժամը 17:00-ին, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Նիստի ժամանակ տեղի է ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Տեղեկացնում եմ նաև, որ Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին: Հուսով եմ, որ ավագանու «ՔՊ» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամները ևս ներկա կլինեն ավագանու նիստին…»։