«Ինստագրամյան էջս ջնջել եմ, որովհետև հոգնել եմ: Ամեն ինչ այնքան խառն ու երբեմն կեղծ է, որ զգացի ինձնից շատ է էներգիա խլում: Կախվածություն չունեմ, ուղղակի ժամանակ անցկացնելու սովորություն ունեմ»,- Break Point փոդքասթի շրջանակներում ասել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:
Նա անդրադարձել է դերասանուհի Էլեն Ասատրյանի հետ հարաբերություններին ու նշել, որ իրենք այժմ շփվում են:
«Մի քանի ամիս չենք շփվել, պարզապես մանկական բախում էր՝ թեթև կարծիքների բախում, որից հետո դադարը մեզ ավելի մտերիմ դարձրեց»,- նշել է դերասանուհին: