«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ ԱԺ-ում իրականացված գործողությունները` հանձնաժողովի նիստին մասնակցել չթույլատրելուց մինչև նրան դուրս «հրավիրելու» մեթոդներ, անթույլատրելի են և ամբողջությամբ տեղավորվում են գործող իշխանության սանձարձակ ու ապօրինի վարքագծի շրջանակներում:
Առաջին անգամ չէ, որ Վահեի նկատմամբ տարբեր բնույթի խտրական և ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում, ինչով նաև խախտվում է վերջինիս մասնագիտական գործունեության իրավունքը»: