Foto

Գայի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և ևս չորս մեքենաներ․ վիրավոր կա

Հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Օնիկ Մ․-ի վարած «JIN BEY» մակնիշի, Երևանի բնակիչներ 28-ամյա Արամ Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի, 52-ամյա Արամ Գ․-ի վարած «Hyundai» մակնիշի, 59-ամյա Մեսրոպ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 40-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Արամ Ս․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։