Իսրայելի ագրեսիայի սկսվելուց հետո պատերազմնառաջիկա օրերին կտարածվի այս ռեժիմի կողմիցօկուպացված բոլոր տարածքներում եւտարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա, իսկագրեսորները կդառնան Իրանի վճռական եւլայնածավալ պատասխանի թիրախ, հաղորդել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում կատարելովբարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին։
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներըհայտարարել են, որ «դիմակայությունը չի ավարտվիերեկվա սահմանափակ գործողություններով, Իրանիհետագա հարվածները կշարունակվեն, եւ այդգործողությունները շատ ցավոտ կլինենագրեսորների համար»։
«Պատմությունը ցույց է տվել, որ սիոնիստական ռեժիմը բազմիցս պատերազմներ է սկսել իրհանցագործություններով, սակայն ապացույցներըցույց են տալիս, որ այս անգամ իսլամականհանրապետությունը մտադիր է հանցավոր ռեժիմինեւ նրա կողմնակիցներին ենթարկել իրենց սեփականչարագործ ճակատագրին»։
Թերեւս, Իսրայելը եւ ԱՄՆ-ը՝ որպես տարածաշրջանում ահաբեկչության երկու գլխավոր սյուներ, պետք է առաջիկա րոպեներին սպասեն իրենց բարբարոսությունների հետեւանքներին»,- գրել է իրանական լրատվամիջոցը։