Foto

Հարցրեք այս «տաղանդավոր» առողջապահական կազմակերպչին, հիմա կա՞ ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքի կարիք․ Պողոսյան

Այրվածքաբանության ազգային կենտրոնում գործող ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքը, որը միակն էր Հայաստանի Հանրապետությունում և համարվում էր միակ գիտահետազոտական կենտրոնը ամբուղջ տարածաշրջանում` փակվեց մի առողջապահության նախարարի տեղակալի ձեռքով , որը այսօր ընդամենը COVID-ի չարաշահումների գործով մեղադրյալ է։ Այստեղ բուժվում էին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ հաշմանդամ դարձած հիվանդները, ռենտգեն ճառագայթային վնասվածքներ ստացածները, ինչպես նաև այն համարվում էր կարևորագույն ռազմավարական բաժանմունք՝ հաշվի առնելուվ Հայաստանում ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ առկայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը։ 

«Այս բաժանմունքը փակվել է 2020 թվականին, կրկնում եմ՝ 2020 թվականին․․․․․
Այսօր մամուլում կան տեղեկություններ, որ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել:


Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Իրանը Հայաստանից հեռու է ուղիղ գծով 85 կմ, այսինքն Հայաստանը այլևս գտնվում է թիրախում։ 

Հ․Գ․ Հարցրեք այս «տաղանդավոր» առողջապահական կազմակերպիչին, հիմա կա՞ ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքի կարիքը․․․․․»,- գրել է նա։