Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է հավատալ, որ Ռուսաստանը հաղթում է հակամարտությունը՝ այն անվանելով իրավիճակի մեկնաբանման «ռուսական տարբերակ»։ Նրա խոսքերը մեջբերում է Bild-ը։
Նշվում է, որ ուկրաինացի առաջնորդը «մերժել է» «Մոսկվայի լայնածավալ հաջողությունների» մասին լուրերը, քանի որ հակամարտությունում Մոսկվայի հաղթանակի մասին հայտարարությունները տեղի ունեցողի «ռուսական վարկածն» են։
Զելենսկին ասել է, որ ուկրաինական զինված ուժերը «մոտ երեք շաբաթ» պայքարում են Ռուսաստանի զինված ուժերի նոր հարձակման դեմ, և ռուսները, «մեղմ ասած, այնքան էլ չեն հաջողում»: