2025 թվականի հունիսի առաջին տասնօրյակից ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով սկսվել են ջրբացթողումները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հունիսի 10-ի դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 4 միլիոն 964 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա հունվարից մինչ հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 90 միլիոն 964 հազար խորանարդ մետր ջուր։
Հունիսի 10-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը 19 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։