Գիտնականները հայտնաբերել են հազվագյուտ միջնադարյան ձեռագրի էջեր, որոնք քողարկվել են որպես շապիկ և կարվել մեկ այլ գրքի կազմի մեջ, հայտնում է CNN-ը Անգլիայի Քեմբրիջի համալսարանի գրադարանի փորձագետների կողմից։
Փխրուն էջերը վնասելու ռիսկի դիմելու փոխարեն՝ կարերը հեռացնելով և դրանք բացելով, հետազոտողների թիմը կարողացավ օգտագործել պատկերագրական և համակարգչային տոմոգրաֆիա (CT) սկանավորում՝ փաստաթղթերի եռաչափ մոդել ստեղծելու և դրանք վիրտուալ կերպով բացելու համար՝ ձեռագիրը կարդալու համար։
Սկանավորումները բացահայտեցին հին գրքերի կազմման տեխնիկա և վերամշակված ձեռագրի թաքնված մանրամասներ, որոնք կարող են լույս սփռել դրա ծագման վրա:
Հատվածը պարունակում է պատմություններ կախարդ Մերլինի և Արթուր թագավորի մասին։ Այս երկու էջերը վերցված են Մերլինի Վուլգատայի 13-րդ դարի օրինակից։ Ձեռագիրը, որը գրվել է միջնադարյան գրագրի կողմից հին ֆրանսերենով, ծառայել է որպես Արթուր թագավորի լեգենդի շարունակություն։
Այսօր այս ձեռագրի երեք տասնյակից մի փոքր ավելի օրինակ է պահպանվել։ Քեմբրիջի համալսարանի գրադարանի հավաքածուների և ակադեմիական հարաբերությունների ֆրանսիացի մասնագետ, դոկտոր Իրեն Ֆաբրի-Տեգրանշիի խոսքով՝ Արթուրյան սիրավեպը, որը «Լանսելոտի և Գրաալի ցիկլ» անունով հայտնի շարքի մաս է կազմում, ժողովրդականություն էր վայելում ազնվականների և թագավորական ընտանիքի շրջանում: Նրա խոսքով՝ այս պատմությունները կամ բարձրաձայն կարդացվել են, կամ կատարվել են տրուբադուրների կողմից, որոնք ճամփորդել են արքունիքից արքունիք։
Ֆաբրի-Տեգրանչին նշել է, որ նման գտածո «կյանքում մեկ անգամ է պատահում»։
Աղբյուրը՝ news.am