Երգչուհի Իվետա Մուկուչյանը հերթական անգամ անդրադարձել է իր հղիության մասին սուտ լուրերին:
Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Իմ բոլոր հարազատները զանգահարում են ինձ՝ շնորհավորելու, բայց լրջորեն դադարեցրեք, սա վերահսկողությունից դուրս է: Ես հղի չեմ»,- գրել է Իվետա Մուկուչյանը:
Նշենք, որ ավելի վաղ, երբ երգչուհին Ռազմիկ Ամյանի հետ տեսանյութ հրապարակեց Ինստագրամում, համացանցում կրկին լուրեր տարածվեցին, որ Իվետա Մուկուչյանը սպասում է բալիկի: