Foto

Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ. Տիգրան Աբրահամյան

Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

«Ի տարբերություն ուժային բլոկի այլ դեմքերի, ովքեր փորձված գործ քողարկողներ/թաղողներ են, վերջինս ակնհայտ ապօրինություններն ու այլանդակությունները շատ անտաղանդ ձևով «սվաղելու» փորձեր արեց, սակայն ակնհայտ մնաց «պրյոմի» տակ:

Անփորձությունն էլ իրենն արեց: Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել «մանյովրի»` իրեն վերևից իջեցված/թույլատրված դաշտը և կոծկելու/ֆռցնելու թեման այնքան թափթփված էր անում, որ նույնիսկ քպ-ական սեկտորում էր ծիծաղ առաջացնում:

Ինչ խոսք նոր կամ զարմանալի բան չի եղել. զեկուցողները գալիս էին ամբիոնի մոտ ոչ թե հանրությանը հաշվետու լինելու, այլ արդարացնելու իրենց նշանակումը ու «իրավական» հիմնավորում ապահովելու իշխանության խոշտանգումների, բռնության և բռնապետական քաղաքականությանը»,-գրել է նա: